Օբաման Սպիտակ տուն է հրավիրել ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դպրոցականին
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն է հրավիրել մուսուլման դպրոցականին, ում սեպտեմբերի 14-ին ոստիկանությունը ձերբակալել էր ինքնաշեն ժամացույցի պատճառով, որն ուսուցիչները շփոթել էին ռումբի հետ, հայտնում է BBC-ն:
Նախագահը զրուցել է 14-ամյա Ահմեդ Մոհամեդի հետ և նրա ինքնաշեն ժամացույցը «հիանալի» է անվանել: Օբամայի կարծիքով՝ գիտության և տեխնիկայի նկատմամբ դպրոցականների հակումը պետք է խրախուսվի:
Միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Տեխասի դպրոցներից մեկում, հայտնի է դարձել սեպտեմբերի 16-ին: Ծագումով սուդանցի 14-ամյա Ահմեդ Մոհամեդը դպրոց է տարել ինքնաշեն զարթուցիչ, որ զանգել է դասի ժամանակ: Ուսուցիչը խնդրել է նրան ցույց տալ սարքը: Տեսնելով զարթուցիչը, նա կասկածել է, որ դա ռումբ է: Քիչ անց դպրոցականը ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան