ԱՄՆ-ի նոր դեսպան Յան Քելին ժամանել է Վրաստան
Վրաստան
Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Յան Քելին, որը սեպտեմբերի 16-ին ժամանել է Թբիլիսի, հայտարարել է, թե մտադիր է աջակցել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման ձգտմանը և ծառայելու է այդ երկրի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հիմնական գերակայությունը Վրաստանին աջակցելն է, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների խորացումը: Բնականաբար գերակայություն է նաև եվրատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու հարցում Վրաստանին աջակցելը: Կարող եմ հավաստիացնել, որ ես լինելու եմ Վրաստանի, նրա ձգտումների և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման ամենահետևողական կոմնակիցներից մեկը»,- հայտարարել է Քելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան