Ջեբ Բուշը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել
Աշխարհ
ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Ջեբ Բուշը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել: Այդ մասին նա հայտարարել է նախընտրական դեբատների ժամանակ` փոխանցում է The Hill-ը:
«40 տարի առաջ ես մարիխուանա եմ ծխել, և ես դա խոստովանում եմ: Վստահ եմ, որ միակը չեմ, սակայն քչերին է հաճելի նման խոստովանություն անել 25 միլիոնանոց լսարանի առջև: Իմ խոսքերը մորս հաստատ դուր չեն գա»,-մեջբերում է Բուշի խոսքերը Washington Times պարբերականը:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել նման հայտարարությամբ: Նա նաև խոստովանել է, որ մարիխուանա է ծխել պատանի տարիքում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել