ԵՄ-ը կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հակառուսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը երկարացնել մինչև 2016-ը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Տվյալ միջոցառումները բացատրվում են Մինսկի համաձայնագրերի հետագա իրականացման նախադրյալների վատթարացմամբ:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին Փարիզում կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը պատրաստվում են քննարկել Մինսկի համաձայնագրերի երկարաձգումը: Իսկ հրադադարի շարունակությունը, ըստ անանուն 4 գերմանացի, ֆրանսիացի և ամերիկացի պաշտոնատար անձանց, կնշանակի պատժամիջոցների հետագա պահպանում:
ԵՄ երկրներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ լարված դեբատներ են սպասվում, և որպես փոխզիջում որոշ սահմանափակումներ կարող են հանվել: Իսկ Ուկրաինայի հետ կապ չունեցող հարցերում բոլոր մասնակիցներից միասնական կարծիք պետք չէ սպասել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում հայտնել են, որ ԱՄՆ-ը սերտ շփումների մեջ է ԵՄ-ի գործընկերների հետ, և պատրաստ է պահպանել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չիրականացնի Մինսկի համաձայնագրերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում