Գերմանիայում իսլամիստները փորձում են իրենց շարքերը հավաքագրել փոխստականներին. հակահետախուզություն
Աշխարհ
Գերմանիայում ուլտրապահպանողական իսլամիստները փախստականների շարքերից սունի մուսուլմաններին հավաքագրելու փորձեր են անում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը` փոխանցում է Reuters-ը:
«Մենք նկատել ենք, թե ինչպես սալաֆիական մահմեդականները միտումնավոր շփում են փնտրում փախստականների հետ, ապա հրավիրում նրանց որոշ մզկիթներ` հավաքագրելու նպատակով», - ասել է նա:
Մաասենը ցրեց մտավախությունները, որ «Իսլամական պետությունը» կարող է փախստականների տեսքով ահաբեկիչներ ուղարկել Գերմանիա:
Ըստ նրա, երթուղիները, որոնց միջոցով փախստականները հայտնվում են Եվրոպայում, չափազանց վտանգավոր են ահաբեկիչների համար, քանի որ ճանապարհին մահանալու ռիսկ կա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել