Խորվաթիան փակել է Սերբիայի հետ սահմանը` ներգաղթյալների հոսքի պատճառով
Աշխարհ
Խորվաթիայի իրավապահներն արգելափակվել են ավտոմայրուղիների երթևեկությունը, որոնցով անցնում են Սերբիայի հետ սահմանի միջով: Ճանապարհները արգելափակվել են Մերձավոր Արևելքից փախստականների հսկայական ներհոսքի պատճառով, ովքեր ԵՄ են գնում, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտնել են այդ երկրի ոստիկանությունից, այդ միջոցառումն ուժի մեջ կլինի մինչև նոր կարգադրությունը: Դրա օգնությամբ Խորվաթիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել Սերբիայից եկող փախստականների հոսքը:
Երթևեկությունը, մասնավորապես, փակվել է Տովարնիկ սահմանային անցումի շրջանում, որի միջոցով վերջին երկու օրերին փախստականների մեծամասնությունը հայտնվում է Խորվաթիայի տարածքում:
Ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի օրվանից Խորվաթիա է ժամանել ավելի քան 11 հազար ներգաղթյալ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել