Եվրոպային սպասվում է 30-35 մլն փախստականների ներխուժում
Աշխարհ
30-35 մլն փախստական շարժվում է դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Ըստ նրա՝ Եվրոպան պետք է ուժեղացնի իր սահմանների պաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է MTI գործակալությունը՝ վկայակոչելով նախարարին, եվրոպացիները պարզապես չեն ցանկանում հավատալ ցնցող թվերին և ներգաղթյալների ներհոսքի հետևանքներին: Նա նշել է, որ ԵՄ առաջնորդները վախենում են իրերն իրենց անուններով կոչել:
Սիյարտոն հավելել է նաև, որ Հունգարիան գիտակցում է, որ ԵՄ-ն չի կարողանա ընդունել հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տեղահանված անձանց:
Ավելի վաղ, Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել 120 հազար ներգաղթյալների Շենգենյան համաձայնագրի երկրներում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել