Այսօր սմայլիկի ծննդյան օրն է
Աշխարհ
Իսկ դուք գիտեի՞ք, որ այսօր սմայլիկի ծննդյան օրն է:
Ուղիղ 33 տարի առաջ՝ 1982թ. սեպտեմբերի 19-ին, Փիթսբուրգ քաղաքի (ԱՄՆ) Քարնեգի-Մելոն համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ ուղարկեց էլէեկտրոնային հաղորդագրություն - պիկտոգրամմա, այսինքն՝ պատկերագիր: Այն պարունակում էր միայն երեք նշան՝ երկու կետ (:), գծիկ (-) և փակվող փակագիծ, և նախատեսված էր բացառապես գործընկեր դասախոսների համար:
Իմանալով, թե ինչ հաջողություն է իրեն սպասում հետագայում իր հայտնագործության համար, հեղինակն ապշեց: «Դա պարզապես հիանալի էր՝ հետևել, թե ինչպես մոնիտորի վրայի մի փոքրիկ հաղորդագրությունից ծնվում է մի երևույթ, որ տարածվում է ողջ աշխարհով»,-խոստովանում էր նա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել