Այսօր Հունաստանում «լռության օր» է
Աշխարհ
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարվել է լռության օր: Այդ օրն արգելված է ցանկացած նախընտրական քարոզարշավ, նախընտրական հոլովակների հեռարձակում և սոցհարցումների հրապարակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մեր ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի Եվրոպայում իրադարձությունների համար: Պատկերացրեք, ինչքան կարևոր կլինի, եթե այժմ հույն վարչապետը Բրյուսելում չլինի մեկն ընդդեմ շատերի»,- հայտարարել է արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիայի նախագահ Ալեքսիս Ցիպրասը:
Նա հույս է հայտնել, որ իր կուսակցությունն ընտրություններին կստանա երրորդ և վերջնական մանդատը`«4 տարիների ընթացքում շարունակելու Հունաստանը փոխելու ջանքերը»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել