Պենտագոնը ռազմական գործողությունների նոր սցենար է մշակել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Առաջին անգամ Սառը պատերազմի ավարտից հետո` ԽՍՀՄ փլուզման հետ կապված Պենտագոնը վերանայել է Ռուսաստանի դեմ իր գործողությունների պլանը` ռազմական հակամարտության դեպքում: Այս մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով Պետդեպարտամենտում և ԱՄՆ պաշտպանության նախարարությունում առկա աղբյուրներին:
«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները, ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է լրացնել այդ ծրագրերը պատասխան գործողություններով` ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակցի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում», - մեջբերում է Foreign Policy-ն իր աղբյուրի խոսքը:
Նոր սցենարով գրված են ԱՄՆ-ի գործողությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կառույցից դուրս: Դրանցում դիտարկվում է Բալթյան երկրներ` ռուսական զորքերի ներխուժման հավանականությունը: Հաշվի առնելով հարձակման տարբեր ձևերը, նրանց թվում միջուկային զենքի օգտագործումն է և կիբերհարձակումը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել