Երուսաղեմում արաբների և իսրայելական ոստիկանության միջև բախումներ են բռնկվել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում`ուրբաթօրյա աղոթքից առաջ իսրայելական իշխանությունների խիստ միջոցները անկարգությունների պատճառ են դարձել:
Ինչպես փոխանցում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, Իսրայելի իշխանությունները թույլ են տվել մզկիթ մտնել միայն 40 -ից բարձր հավատացյալներին: Ի պատասխան` երիտասարդները փորձել են հարձակվել ոստիկանական արգելափակող ջոկատների վրա, ինչի արդյունքում կրկին բախումներ են բռնկվել:
Բաբ-Ամուդում արցունքաբեր գազ է կիրառվել` ամբոխը ցրելու համար:
Հին քաղաքն ամբողջությամբ արգելափակված է:
Մզկիթի տարածքում իսրայելցի իրավապահների հետ շարունակվող բախումների հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել