Հայտնի է Մոսկվայում ԿՀՎ աշխատակիցների և ռուս գործընկերների գաղտնի հանդիպման մասին. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Այս շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների հանդիպումը ԱՄՆ-ից ժամանած ԿՀՎ գործակալների հետ: Հանդիպմանը քննարկվել են սիրիական հակամարտությանն առնչվող երկկողմ համագործակցության հարցերը: Այս մասին հայտնել է Bild am Sonntag պարբերականը` հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրին:
Ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել ռուսներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու հետախուզական տվյալներ: Համապատասխան որոշումը ամերիկացիները կայացրել են Եվրոպայում իսլամիստ գրոհայինների և միգրացիոն ճգնաժամի պատճառով:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ամերիկան ողջունում է ՌԴ-ի օգնությունը` ԻՊ-ի դեմ պայքարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել