Պարզաբանում է ոստիկանությունը
Իրավունք
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի ապրիլի 21-ի համարի «Գրանցված են նաև պադստանցիաներում» հրապարակմամբ օրաթերթը կրկին անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում ընդգրկված «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ» և «Վառելիքի օբյեկտ, բազա» հասցեներին:
Ըստ հրապարկման` Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների զգալի հատված գրանցված է «պադստանցիաների ու մարդաշատ բնակարանների վրա»:
«Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ» և «Վառելիքի օբյեկտ, բազա» հասցեների, ինչպես նաև մարդաշատ բնակարանների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանումներով:
Հրապարակման մեջ նշված հասցեները («Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Վառելիքի օբյեկտ, բազա») քաղաքացիների փաստացի բնակության վայրերն են, որոնցում քաղաքացների փաստացի հաշվառումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Եկեղեցու բակը» ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանի Սրբ. Գևորգ եկեղեցու հարակից տարածքում գտնվող չհասցեավորված 3 բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով բնակչության պետական ռեգիստրի պահոցում հաշվառված են «Եկեղեցու բակում»:
Աջափնյակ համայնքի «պադստանցիաներում» կատարված հաշվառումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տվյալներ չունի: Եթե խմբագրությունն այդ վայրում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունի, ապա առաջարկում ենք հաշվառված անձանց անհատական տվյալները տրամադրել տարածքային անձնագրային ծառայությանը կամ զանգահարել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գծի» հեռախոսահամարով` 010-53-88-63:
Տեղեկությունները կստուգվեն սահմանված կարգով:
ՀՀ ոստիկանություն


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում