Amnesty International-ը կոչ է անում ԵՄ-ին տրամադրել իր տարածքները բոլոր փախստականներին
Աշխարհ
Միջազգային Amnesty International կազմակերպությունը ԵՄ երկրներին կոչ է անում փախստականներին տրամադրել պաշտպանություն և սահմանների անարգել, անվտանգ անցում՝ դրանք փակելու և ներգաղթյալների դեմ հատուկ ոստիկանական ստորաբաժանումներ ուղղելու փոխարեն: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հայտարարությունն արվել է ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին, որի ժամանակ կքննարկվի փախստականների ընդունման քվոտաների հարցը: Սպասվում է նաև այդ հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողով:
Amnesty International-ն ընդգծել է, որ ձախողումը գագաթնաժողովի ժամանակ անհնարին է:
«ԵՄ առաջնորդները պետք է համաձայնության հասնեն խնդրին ուղղված կազմակերպված և մարդասիրական պատասխանի հարցում: Բանակցային սեղանին արդեն վճիռների մի շարք տարբերակներ կան, չի բավականացնում միայն քաղաքական կամքը»,- ընդգծում է կազմակերպությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել