Վանում PKK-ի հարձակումից 13 զինվոր է վիրավորվել
Աշխարհ
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները Վանի Բաշքալե գավառում հարձակում են գործել ռազմական պահակախմբի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով զրահամեքենան շուռ է եկել, վիրավորվել է 13 զինվոր:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել