Skype մեսենջերը լիովին վերականգնել է աշխատանքը
Աշխարհ
Skype հանրաճանաչ ծառայության մշակողների խումբը լիովին վերացրել է ծագած խնդիրը և հայտնել, որ օգտատերերին մատչելի են մեսենջերի բոլոր ծառայությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ուրախ ենք հաղորդելու, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգնված են: Շնորհակալություն ձեզ բոլորիդ համբերության համար»,- գրված է Twitter-ի մեսենջերի էջում:
Խնդիրներն սկսվել են սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակով կեսօրից հետո: Skype-ի օգտատերերը դրա անհասանելիության կապակցությամբ գանգատվել են գրեթե ամբողջ աշխարհում: Օգտատերերը չեն կարողացել փոխել իրենց ստատուսը և կապվել կոնտակտների հետ, նաև շատերը չեն կարողացել դուրս գալ մեսենջեր: Ծառայությունն անմատչելի է մնացել ավելի քան տասը ժամ:
Ծառայության գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 500 միլիոնը, իսկ դրա ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի:
2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք է բերել 8,5 միլիարդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել