Կիևը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուժեղացնելու մասին հռչակագիր է ստորագրել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի պաշտպանական-տեխնիկական համագործակցության ուժեղացման վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Հենց նոր ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի պաշտպանական-տեխնիկական համագործակցության ուժեղացման մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել»,- հաղորդվում է Ուկրաինայի նախագահի Twitter-ի էջում:
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կայքում` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը և խորհրդի ղեկավարը ստորագրել են ռազմավարական հաղորդակցությունների հարցով գործընկերության ծրագրի «ճանապարհային քարտեզը»: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը նշում է, որ ծրագիրն ուղղված է «ռուսական քարոզչությանը հակազդելուն»:
«Ստորագրված փաստաթղթերը նախատեսում են ժամանակակից մարտահրավերներին հակազդեցության գլխավոր ոլորտներում մեր հարաբերությունների խորացում և վկայում են մեր համագործակցության նոր, շատ ավելի պրակտիկ փուլի մեկնարկի մասին»,- նշել են Ազգային անվտանգության խորհրդում։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել