Եգիպտոսը Ֆրանսիայի հետ բանակցում է «Միստրալների» հարցով
Աշխարհ
Եգիպտական պատվիրակությունը բանակցություններ է վարում Ֆրանսիայի իշխանությունների հետ «Միստրալ» տեսակի 2 ռազմանավ գնելու համար, որոնք նախատեսված էին Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է ֆրանսիական La Tribune թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները հետաքրքրված են նաև «Գովինդ» դասի 2 ռազմանավ գնելու հարցում: Բանակցությունների բարդությունը Ֆրանսիայի առաջարկած գինն է, որը, ըստ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի, չափազանց բարձր է:
Բանակցությունները կարող են տևել մինչև հոկտեմբերի վերջ: Նշվում է, որ Եգիպտոսը հետաքրքրություն է ցուցաբերում դեսանտային նավերի նկատմամբ, քանի որ նախկինում երբեք նման մասշտաբի տեխնիկայի միավորներ չի ունեցել: Ձեռք բերելու դեպքում նավերը կտեղակայվեն Կարմիր և Միջերկրական ծովերում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել