ԵՄ-ի՝ Բրյուսելում բացվող արտահերթ գագաթնաժողովում քննարկելու են միգրացիոն ճգնաժամը
Աշխարհ
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 23-ին Բրյուսելում քննարկելու են միգրացիոն ճգնաժամը և հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրանք միգրացիոն խնդիրը դիտարկելու են ամբողջությամբ, ներառյալ միգրանտների գրանցման հարցերը, տնտեսական նկատառումներով ժամանած մարդկանց և մարտական գործողությունների գոտիներից փախստականների տեսակավորման խնդիրները, միգրանտների վերադարձման գործուն համակարգի ստեղծումը, ինչպես նաև երրորդ երկրներին ցուցաբերվող օգնությունը, որոնց տարածքում գտնվում են հակամարտության գոտիներից փախածների ճամբարներ: Խնդրի բարդության պատճառով գագաթնաժողովում չի սպասվում վերջնական որոշումների ընդունում: Ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովը միայն կձևակերպի միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական ուղիները, իսկ դրանց մշակումը կշարունակվի ԵՄ-ի արդարադատության և ներքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 8-9-ին նշանակված հերթական հանդիպմանը:
Սեպտեմբերի 22-ին Եվրամիության 28 երկրների ներքին գործերի նախարարները քվեարկությամբ հավանություն են տվել Հունաստան, Իտալիա և Հունգարիա ժամանած միգրանտների թվից 120 հազար մարդու տեղաբաշխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Մի քանի երկրներ, ներառյալ Հունգարիան, Չեխիան, Սլովակին, ինչպես նաև Շենգենի մեջ չմտնող Ռումինիան, դեմ են քվեարկել, Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել: «Մենք կնախընտրեինք համաձայնության հասնել ոչ թե քվեարկության միջոցով, այլ կոնսենսուսով: Բայց, ցավոք, մեզ դա չհաջողվեց անել»,- ասել է ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով հանդիպման արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել