Համաշխարհային ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունից առաջ լաց լինող մահապարտի լուսանկարը (լուսանկար, տեսանյութ)
Աշխարհ
Սիրիայի հյուսիսում անօդաչու թռչող սարքն արձանագրել է լաց լինող մահապարտ-ահաբեկչին: Ջոկատի հրամանատարները, որտեղ պայքարել է անչափահաս Ջաֆար ալ-Թայարը, հրամայել են նրան նստել պայթյուցիկով բեռնված մեքենա և ոչնչացնել թշնամու թիրախը:
Անօդաչուն լուսանկարել է ահաբեկչին՝ արցունքն աչքերին՝ վերջին հրամանն իրականացնելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, գրում է The Times-ը:
Ինչպես գրում է բրիտանական պարբերականը, նախքան Ջաֆարին առաքելության ուղարկելը, զինյալներից մեկը քաջալերել է տղային ուզբեկերենով և խորհուրդ տվել նրան չմոռանալ Ալլահի մասին ծանր պահերին:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, սիրիական Ֆուա քաղաքի մոտակայքում նման առաջադրանք են կատարել ևս վեց մահապարտ ահաբեկիչներ «Ջաբհատ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունից:



















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել