Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին. Մերկել
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մասնակցի երկրում հակամարտության լուծման վերաբերյալ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ միգրացիոն ճգնաժամի հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո:
«Մենք պետք է խոսենք շատ մասնակիցների հետ՝ ներառյալ Ասադի և այլոց»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ քննարկմանը պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այլև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Սաուդյան Արաբիան:
France-Presse-ը նշում է, որ Մերկելի մեկնաբանություններն արվել են Ասադի նկատմամբ արևմտաեվրոպական երկրների առաջնորդների դիրքորոշումների մեղմացման ֆոնին:
Նման դիրքորոշումը չի կիսում Ֆրանսիան: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ապագա Սիրիայում տեղ չկա պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադի համար:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել