Փախստականների խնդիրը հնարավոր է լուծել Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պետք է պայքարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի երկրների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միգրացիայի այդ պատճառների դեմ հնարավոր է պայքարել միայն ԱՄՆ-ի մեր տրանսատլանտյան գործընկերների հետ միասին, ինչպես նաև Ռուսաստանի և Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների հետ», - ասել է կանցլերը:
Մերկելի խոսքով` միգրացիան ճգնաժամը գլոբալ մարտահրավեր է ամբողջ միջազգային հանրության համար: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր աշխարհում չի եղել այդքան փախստական, որքան ներկայումս: «Խոսքը վերաբերում է գրեթե 60 մլն մարդկանց ամբողջ աշխարհում», - ասել է Մերկելը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել