Պեսկովը մանրամասնել է Պուտին-Օբամա հանդիպմանը քննարկվելիք հարցերը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ տեղի կունենա փոխադարձ պայմանավորվածության արդյունքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Հանդիպումը տեղի կունենա փոխադարձ պայմանավորվածությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Պեսկովը' մեկնաբանելով հարցը, թե ով է Պուտին-Օբամա հանդիպման նախաձեռնողը:
«Իհարկե, քննարկման առաջնային հարցը Սիրիան է»,- Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ' ասել է Պեսկովը' մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների քննարկման հնարավոր թեմաները:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ուկրաինական հարցը ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն, եթե ժամանակ լինի: «Այդ հարցը կքննարկվի, եթե ժամանակ մնա»,- ասել է Պեսկովը' ընդգծելով, որ Ուկրաինայի շուրջ հիմնական քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին' Փարիզում կայանալիք «նորմադական քառյակ»-ի ֆորմատով:
Միաժամանակ, Պեսկովն ավելացրել է, որ Պուտին-Օբամա հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում նրանց ելույթներից հետո և կտևի շուրջ մեկ ժամ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել