Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Սաուդյան Արաբիայում զոհված ուխտավորների հիշատակին
Աշխարհ
Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել Սաուդյան Արաբիայում հրմշտոցի հետեւանքով զոհված ուխտավորների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել իրանական IRNA գործակալությունը:
«Ցավակցություն հայտնելով զոհված ուխտավորների ընտանիքներին՝ ես եռօրյա ազգային սուգ եմ հայտարարում երկրում»,- գործակալությունը մեջբերել է Խամենեի խոսքը:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է ընդունի իր պատասխանատվությունը ողբերգական պատահարի համար»,- հայտարարել է նա: «Աղետի պատճառ են դարձել անփութությունն ու ոչ ճիշտ գործողությունները»,- հավելել է Ալի Խամենեին:
Սեպտեմբերի 24-ի առավոտյան Մեքքայի մերձակայքում տեղի ունեցած հրմշտոցից զոհվել է 717 ուխտավոր, վերքեր է ստացել ավելի քան 800 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել այն օրը, երբ մուսուլմանները կատարում Էին սատանայի քարկոծման (ռամի ալ-ջամարաթ) ծեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել