«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել են ԻՊ-ի գրոհայինները
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու ենթադրյալ գրոհային: Համապատասխան որոշումը կայացվել է Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի կողմից:
Տղամարդիկ ձերբակալվել են սեպտեմբերի 22-ին, «Շերեմետևո» օդանավակայանում: Դատարանում նրանք խոստովանել են, որ եղել են Սիրիայում՝ ծայրահեղական կազմակերպության շարքերում:
«Վերջին ամիսներին երիտասարդները կռվել են ԻԼԻՊ-ի շարքերում, և, ըստ քննիչների, պատրաստվում էին Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական ակցիաներ իրականացնել»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)