ԱՄՆ-ն խոստովանել է, որ ռազմական տեխնիկա է փոխանցում «Ալ-Քաիդային»
Աշխարհ
Սիրիայի ընդդիմության գրոհայինները գործարք են կնքել «Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ, որը մտնում է «Ալ-Քաիդայի» կազմի մեջ: Նրանք իսլամիստներին են հանձնել ռազմական տեխնիկա և զինամթերք: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ զինուժի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Պատրիկ Ռայդերը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա ընդգծել է, որ այս հանգամանքը լուրջ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի մոտ՝ հաշվի առնելով, որ ամերիկյան զինվորականները վերապատրաստել են այդ ստորաբաժանումներին:
«Եթե զեկույցները հաստատվեն, ապա դա կնշանակի սիրիական ընդդիմության ջոկատների ուսուցման և վերազինման ծրագրի պայմանների խախտում»,- ասել է Ռայդերը:
Ինչպես հայտնի է դարձել, սիրիական ընդդիմությունը հանձնել է ահաբեկիչներին 6 բեռնատար և ռազմական սարքավորումներ՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածք անցնելու թույլտվության համար:
Ռազմական տեխնիկան և զինամթերքը Սիրիայի ընդդիմության զինյալներին տրամադրվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կողմից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել