ԱՄՆ բանակի հրամանատարը հայտնել է, թե ինչու ԱՄՆ-ն կպարտվի ՌԴ-ի հետ պատերազմը. 3 պատճառ
Աշխարհ
Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար Բեն Հոջեսը հայտնել է, թե ինչու Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կարող է պարտվել: Նա նշել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների երեք հիմնական թույլ կողմերը:
Համապատասխան հոդվածը հրապարակվել է Atlantic Council վերլուծական կենտրոնի կայքում:
Հրամանատարն առաջին թույլ տեղը համարել է ռադիոկապի հուսալի համակարգի բացակայությունը, որով ԱՄՆ զորքերը և նրա դաշնակիցները կարող էին շփվել առանց գաղտնալսման վտանգի:
Գեներալի խոսքով՝ երկրորդ թույլ տեղը գործողությունների ընթացքը վերահսկելու միասնական համակարգի բացակայությունն է, որը գեներալներին թույլ կտար միաժամանակ ստանալ իրադարձությունների օպերատիվ պատկերը մոնիտորների վրա:
Եվ վերջապես՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չունեն հուսալի համակարգ, որը կկապեր ռադարները, հրետանային զենքերը և դիտորդներին գործողության վայրում՝ կրակ բացելու հրամանի դեպքում: Նրա խոսքով՝ առանց այս ամենի դաշնակիցների արձագանքը կարող է լինել շատ ուշացած:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել