«Հըզբոլլահը» հայտարարել է Սիրիայում ռուսական բարձր ճշգրտությամբ սուպեր զենքի առկայության մասին
Աշխարհ
Սիրիայում Ռուսաստանը տեղակայել է բարձր ճշգրտությամբ սուպեր զենք, ինչպես նաև մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է տեղադրել տարածաշրջանում: Այս հայտարարությամբ հանդես է եկել «Հըզբոլլահ» շիական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալան, որը կառավարական ուժերի հետ միասին պայքարում է «Իսլամական պետության» դեմ, հաղորդում է Reuters-ը:
Նա նաև ողջունել է Ռուսաստանի դիրքորոշումը` ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում Դամասկոսին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում:
Նասրալան ընդգծել է, որ ՌԴ-ն որոշել է միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, տեսնելով, թե ինչպես է ԱՄՆ-ը անհաջողություն կրել տարածաշրջանում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել