Պորոշենկոն ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատ կբերի Ուկրաիանա` ՌԴ-ին դիմակայելու համար
Աշխարհ
Նյու Յորքում Ուկրաինայի սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ պատրաստվում է երկիր բերել «լավագույն ամերիկյան հրահանգիչներին», ովքեր նախապատրաստելու են ուկրաինական հատուկ նշանակության ուժերին, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Նրա կարծիքով` երկրում արդեն կան զինվորական հրահանգիչներ արտերկրից, որոնք Ուկրաինայի Ազգային գվարդիայի հետ վարժանքներ են իրականացնում:
Պորոշենկոն վստահ է, որ դա շատ փոխշահավետ փոխանակում է:
«Ամերիկացիներին հետաքրքրում է Ռուսաստանին հարված հասցնելը», - Ուկրաինայի առաջնորդին մեջբերում է գործակալությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել