Իրաքը հայտարարել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին
Աշխարհ
Իրաքի իշխանությունները հանդես են եկել Ռուսաստանի և Սիրիայի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության մասին հայտարարությամբ: Ինչպես հայտնել է իրաքյան բանակի համատեղ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչը, համատեղ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների մասին տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին նշել է, որ Իրաքում չկան ռուս զինվորականներ, ինչպես նաև խորհրդականներ, ովքեր աջակցում են կառավարական զորքերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի կողմից` ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար տեղեկատվական կենտրոնի ստեղծման մասին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել