ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ուկրաիանան կմասնատվի երկու մասի. փորձագետ
Աշխարհ
Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Գրանովսկին կանխատեսել է Ուկրաինայի մասնատումը երկու համարյա հավասար մասերի այն բանից հետո, երբ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է «Ռադիո Վեստի»-ի եթերում:
Փորձագետի խոսքով` եթե ուկրաինացիների 60% -ը կողմ լինի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուն, ապա մնացած 40%-ը կտրականապես դեմ կլինի դրան, ինչը կհանգեցնի Ուկրաինայի պառակտմանը և տարածքների մասնատմանը, ինչպես դա տեղի է ունեցել Դոնբասի հետ:
«Մեկ կողմի մյուսին տիրելու ցանկացած տեսակի փորձ կարող է հանգեցնել հակամարտությունների: Դոնբասը նման հակամարտության օրինակ է», - ասել է Գրանովսկին:
Նա կոչ է արել երկրի կառավարությանը լրջորեն ուսումնասիրել սեփական գործողությունները, քանի որ, եթե Դոնբասի և Ղրիմի բնակչությունը քվեարկել է Ուկրաինայի դեմ, ապա դա անհիմն չի եղել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել