Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ին Նոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվում Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ատոմակայանը Հայաստանի սեփականությունն է. ԱԷԿ-ի տնօրենը` Ադրբեջանից հնչեցրած մտահոգությունների մասին Խոշոր ավտովթար՝ Աբովյանի կամրջի մոտ․ կան վիրավորներ Երևան քաղաքի բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը ՌԴ-ից կոշտ պայման՝ Հայաստանին․ Զատուլինի աղմկահարույց հայտարարությունը Ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նովոռոսիյսկին․ կան զոհեր ՀՀ ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով․ գլխավոր տնօրեն 

Վերջ հրադադարին. Лента.ру-ի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանի վրա վերջին օրերին հակամարտության կտրուկ էսկալացիա է նկատվում: 1994 թվականին զինադադարի կնքումից ի վեր՝ առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հրետանային համակարգերից՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, 122 մմ Դ-30 հաուբիցներից, ականանետերից: Կիրառվել են նաև նռնակներ և թեթլ հրազեն: «Лента.ру»-ն գնահատել է երկու կողմերից կենտրոնացված զենքերի ծավալները և եկել է այն եզրակացության, որ եթե տեղական վատթարացումը կրկին վերածվի պատերազմի՝ դա կհանգեցնի անդառնալի հետևանքների տարածաշրջանի համար:

Էսկալացիայի հաջորդ քայլը

1994 թվականից ի վեր առաջին անգամ շփման գծից նկատելի հեռավորության վրա զոհեր են եղել. զոհվել է ՀՀ զինված ուժերի չորս զինծառայող, 16-ը՝ վիրավորվել սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հարվածը հասցվել է թուրքական արտադրության 107 մմ T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: Բացի այդ, կրակահերթի տակ է ընկել միջսահմանային Պառավաքար հայկական գյուղը, ինչի հետևանքով զոհվել է երեք կին, վնասվածքներ է ստացել երկու տղամարդ: Ի պատասխան՝ ադրբեջանական դիրքերի վրա ականանետային կրակ է արձակվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ զոհվել է մեկ զինվոր և մեկ խաղաղ բնակիչ: Բացի այդ, ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել է ադրբեջանցի հինգ զինվոր, վիրավորվել՝ երկուսը: Այդ կապակցությամբ, Հայաստանի ղեկավարությունը հանդես է եկել մի շարք անսպասելի հայտարարություններով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղը երկրի մի մասն է անվանել և խոստացել, որ թշնամին կստանա համաչափ պատասխան՝ հրետանային և հրթիռային հարձակումներին:

1994 թ.-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտող կողմերի միջև բանակցություններ են ընթանում, սակայն իրական արդյունքներ չկան: Ադրբեջանի ղեկավարության կողմից ավելի բարձր են հնչում ռազմական ռևանշի մասին հայտարարությունները, հրադադարի ռեժիմը խախտվում է ավելի հաճախ: Հատկապես, 2014 թվականից պարբերաբար հրետակոծվում են սահմանամերձ գյուղերը, նոյեմբերի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող "ՄԻ-24" ուղղաթիռը: 2015-ի թվականի գարնանը գործի են դրվել ականանետերը, իսկ այժմ՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և հրետանի:

Կողմերի զենքերը

Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում կա 60-70 հազար մարդ: Ադրբեջանն ունի մոտ 70 հազար զինվոր, սակայն, հաշվի առնելով մեծաքանակ բնակչությանը՝ ավելի մեծ է մոբիլիզացիոն ներուժը: Երկու կողմերից կիրառվող հիմնական թեթլ հրազենը սովետականն է՝ ավանդական «Կալաշնիկովները»: Ադրբեջանն ունի որոշակի քանակությամբ իսրայելական փոքր զենք, ինչպիսիք են TAR-21 գրոհային հրացանները: Երկու կողմերն էլ օգտագործում են տարբեր արտադրության հրացաններ, այդ թվում՝ սեփական արտադրության: Հակատանկային զենքեր. Հայաստանն ունի «Կոռնետ» և «Մետիս» ռուսական ժամանակակից հակատանկային հրթիռային համակարգեր, ավելի հին «Կոնկուրս» և «Ֆագոտ», ինչպես նաև գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան: Ադրբեջանի մոտ, բացի խորհրդային հակատանկային համակարգերից կան ժամանակակից իսրայելական Spike, ուկրաինական «Skif» և ռուսական «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրներ: Ադրբեջանի զինված ուժերը համալրված են փոքր-ինչ ավելի շատ գիշերային տեսողության սարքերով, հաճախ՝ իսրայելական արտադրության: Երկու կողմերն էլ ունեն «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրի մի մեծ զինանոց:

Ադրբեջանն ունի հետևակային մարտական մեքենաների և տանկերի առավելություն, որն ստեղծվել է Ռուսաստանի հետ մի քանի խոշոր ռազմական պայմանագրերի ստորագրումից հետո (դա հայկական ընդդիմության հիմնական հավակնություններից մեկն է Մոսկվային): Պայմանագրերից մեկի համաձայն՝ շուտով կավարտվի ԲՄՊ-3 100 հետևակի մարտական մեքենաների մատակարումը: Կան ևս մոտ 100 միավոր ԲՄՊ-1, ԲՄՊ-2 և ԲՄԴ- 1: Ադրբեջանի զինված ուժերն արդեն ստացել են 94 T-90S տեսակի տանկերի խմբաքանակը: Հերթի մեջ է նաև մասամբ մոդեռնիզացված T-72-ի մոտ 250 խմբաքանակ: Հայաստանն այդ ամենին կարող է հակազդել մոտ 100 ԲՄՊ -2-ով և ԲՄՊ -1-ով: Սակայն, անհայտ է նույն տեսակի տանկերի առկայությունը ԼՂՀ-ի պաշտպանության բանակում, որը շատ հարուստ է ռազմական տեխնիկայով (կա նույնքան՝ որքան Հայաստանի զինված ուժերի մոտ): Տանկերը մոտ 160 են, բոլորը՝ T-72 տեսակի: Ղարաբաղում դրանք ոչ պակաս են, և, թերևս, ավելի շատ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը յուրաքանչյուր տարի Հայաստանին է մատակարարում մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա: Ինչ վերաբերում է զրահափոխակրիչների` երկու կողմերն էլ կիրառում են BTR-60, 70 և 80:

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդվել են՝ ձեռք բերելով Ռուսաստանում ժամանակակից հրթիռային և թնդանոթային հրետանի. 152 մմ տրամաչափի «Մստա-Ս» 18 հրետանային ինքնագնաց կայանք, 300 մմ տրամաչափի 18 ԲՄ-30 «Սմերչ» ՀԿՌԿ (ընդհանուրը՝ 30 են, նախկինում 12-ը ձեռք է բերվել Ուկրաինայում), 6 TOS-1A: Դրանից զատ, Բաքուն ունի 122 մմ տրամաչափի 300 ՀԿՌԿ-ի մատակարարման պայմանագիր: Ավելի քան 500 միավոր թնդանոթային հրետանի: 122 մմ տրամաչափի ՀԿՌԿ-ի ընդհանուր թիվը (օրինակ, ԲՄ-21 «Գրադ») մոտենում է 100-ի: Հայաստանը չի կարող պարծենալ նման ցուցանիշներով, հատկապես ծանր ՀԿՌԿ-ի մասով, որոնք այս պահին ներկայացված են չինական նմուշներով: Հայտնի է, որ գնվել է ութ 273 մմ տրամաչափի WM-80 և վեց 300 մմ տրամաչափի AR1A (առաջինը ցուցադրվել է հանրությանը, երկրորդի մատակարարման մասին տեղեկությունը հայտնվել է զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի զեկույցում): Թնդանոթային հրետանու թիվը մոտ է 200 միավորի, կա նաև մոտ 50 ԲՄ-21 «Գրադ»: Կա համապատասխան զենք նաև ԼՂՀ պաշտպանության բանակում:

Ռազմա-օդային ուժերի մասով ևս շահում է Ադրբեջանը, որն ունի ՄԻԳ -29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, մեծ թվով Mi-35M ուղղաթիռներ և մոդեռնիզացված Mi-24: Հայաստանն ունի միայն Սու-25 գրոհիչներ և «MI-24» ուղղաթիռներ: Սակայն, երկու կողմերն էլ ստեղծել են շատ հզոր օդային պաշտպանություն: Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն զենիթահրթիռային համակարգերի առնվազն վեց գումարտակ, S-300PT-1 և S-300PS և տարբեր տեսակի ԶՀՀ-ներ՝ մոդեռնիզացված «Օսա», «Ստրելա-10», «Կուբ» և այլն:

Իսկ Ադրբեջանը ձեռք է բերել Ս-300ՊՄՈւ-2, «Բուկ» և «Տոր», ինչպես նաև իսրայելական «Բարաք-8» զենթիահրթիռային համալիրներ (թեև նրանք չեն ցուցադրվել): Այնպես որ, երկու կողմերի ռազմա-օդային ուժերը չեն կարող հարվածներ հասցնել թշնամական տարածքի խորքում, որն ինչ-որ չափով ժխտում է ավիացիայի դերը ենթադրյալ հակամարտությունում: Հայաստանի գլխավոր առավելությունը բալիստիկ հրթիռներն են: Հայաստանի զինված ուժերի ենթակայության տակ է 300 կիլոմետր մաքսիմալ հեռահարությամբ առնվազն ութ «Սկադ-Բ» հրթիռ: Երկու կողմերն էլ ունեն «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, սակայն Երևանը դրանցով ավելի շատ է համալրված:

Լայնածավալ գործողություններ

Չի կարելի ասել, որ նույնիսկ այդքան շատ զենքի առկայության դեպքում հակամարտությունն անպայման կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների: Կողմերը բազմիցս հակված են են եղել էսկալացիայի, սակայն արյունահեղությունը կանխվել է քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այժմ, սակայն, երկու կողմերն էլ հավաքել են ծանր սպառազինության շատ լուրջ զինանոց, և պատերազմի դեպքում դա կհանգեցնի աղետալի հետևանքների ու մեծ թվով զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում:

Դատելով զենքի հատկանիշներից՝ հարձակվելու է ադրբեջանական կողմը: Երևանն օգտվել է 20 տարվա լռությունից՝ էշելոնի պաշտպանական գծերը նախապատրաստելու համար, որոնցից մի քանիսի վրա կառուցվել է մինչև 10 ամրությունների գիծ: Նման մարտավարությանը նպաստում է նաև տեղանքը: Քիչ բարենպաստ են Հայաստանի զինված ուժերի դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին (որտեղ դիպուկահարները կրակ են բացում սահմանամերձ գյուղերի վրա), սակայն տեղանքն այնտեղ նույնպես դժվարանցանելի է զրահապատ տեխնիկայի համար, պաշտպանությանը նպաստում է նաև խիտ անտառը:

Ադրբեջանի համար խնդիրը նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն են (որը մտնում է ՀԱՊԿ միավորի մեջ): Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը դաշնակցի վրա հարձակման դեպքում պարտավոր է միջամտել հակամարտությանը: Միակ հրակնատը, ըստ ադրբեջանական զինվորների, այսպես կոչված, սահմանափակ հակամարտությունն է, միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում: Շատ հավանական է, լայնածավալ ռազմա-տեխնիկական աջակցության սցենարը, առանց արտաքին խաղացողների ուղղակի միջամտության: Ամեն դեպքում, կարճ ժամկետում լուրջ տեղաշարժի չի հաջողվի հասնել, իսկ երկու երկրների ենթակառուցվածքին կարող է շատ լուրջ վնաս հասցվել:

Հակամարտության վերջաբանը անկանխատեսելի է: Ենթադրվում է, որ շատ ավելի շահեկան վիճակում է Ադրբեջանը, որը շատ ռազմական տեխնիկա է գնել, և պարբերաբար հակառակորդին հարձակվելու պատրաստակամություն է հայտնում: Սակայն, ակնհայտ է, որ պատերազմն աղետալի է երկու երկրների համար, անկախ նրանից, թե ով է նախաձեռնելու այն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ շփման գծում Ադրբեջանի կողմից հրետանու օգտագործումը ստեղծում է նոր իրավիճակ: Ըստ ռազմական գերատեսչության` դա լայնածավալ ռազմական գործողություններին ընդառաջ հերթական քայլն է:

Լեոնիդ Ներսիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվումՎրաստանը կարծում է, որ 2025 թվականի հեղաշրջման փորձը հաստատվել է ԵՄ-ի կողմիցՄինչեւ 22:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ատոմակայանը Հայաստանի սեփականությունն է. ԱԷԿ-ի տնօրենը` Ադրբեջանից հնչեցրած մտահոգությունների մասին Կուբայի նախագահ. Հանրապետությունը երբեք չի դառնա որևէ կայսրության գաղութ Խոշոր ավտովթար՝ Աբովյանի կամրջի մոտ․ կան վիրավորներDagbladet. Նորվեգիայի իշխանությունները թաքցրել են Զելենսկու այցը ՕսլոԵրևան քաղաքի բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը Պակիստանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ագրեսիային արձագանքելու իր պատրաստակամության մասինՌԴ-ից կոշտ պայման՝ Հայաստանին․ Զատուլինի աղմկահարույց հայտարարությունը Ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նովոռոսիյսկին․ կան զոհերՀՀ ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով․ գլխավոր տնօրենՈսկու գինը նվազել է․ ինչ է կատարվում թանկարժեք մետաղների շուկայում Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստSNN. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակըՌուբիո. ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանի տանկերներին՝ ի պատասխան իր նավերի դեմ իրականացվող հարձակումների Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԽուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Երևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Խարգ կղզու և Ջասկի մոտակայքում գտնվող թիրախներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատարԿալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան ԱբրահամյանՄարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան (տեսանյութ)«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն «Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը «Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի «Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը «Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը»
Ամենադիտված