Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվում
Իրավունք
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Ս.-ն ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ թիվ 15/48 ընտրատեղամասում բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, ապա այն գցել քվեատուփը։
Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)