Պուտինը բնութագրել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բնութագրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ դրանք գտնվում են ցածր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ այդ նախաձեռնությունը բխում է ամերիկյան կողմից: Այդ մասին պետության ղեկավարը խոսել է Բարաք Օբամայի հետ երկկողմ հանդիպման ավարտին:
Երկու նախագահների հանդիպումն առաջինն է վերջին երկու տարիների ընթացքում: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները շփվել են փակ դռների ետևում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթ են ունեցել համաշխարհային առաջնորդները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը գրավել է ողջ համաշխարհային հանրության ուշադրությունը: Իր ելույթում երկրի ղեկավարը անդրադարձել է կարևորագույն գլոբալ հարցերին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել