Բիձինա Իվանիշվիլին զիջել է դիրքերն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Աշխարհ
Forbes-ի ցուցակում Վրաստանի միակ ներկայացուցիչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին զիջել է իր դիրքերն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Վրաստանի նախկին վարչապետի կարողությունը, Forbes հանդեսի վարկանիշի համաձայն՝ 2015 թվականին, ինչպես նաև 2014 թվականին կազմում է 5,2 միլիարդ դոլար: Սակայն այս տարի ցուցակում նրա դիրքն աշխարհում 270-րդ տեղից իջել է մինչև 291-րդ տեղը:
Բիձինա Իվանիշվիլիի ամենաբարձր ցուցանիշը 143-րդ հորիզոնականն է եղել 2008 թվականին, այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 6,4 միլիարդ դոլար: Վրացի միլիարդատերն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006 թվականին՝ 3,9 միլիարդ դոլար կարողությամբ (աշխարհում 173-րդ տեղը), հաղորդել է Sputnik-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել