ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել ՌԴ-ի և Իրանի հետ` սիրիական ճգնաժամը կարգավորելու համար. Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ` հասնելու Սիրիայում հակամարտության հաղթահարմանը: Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաստատել է Սպիտակ տան ղեկավարը` ԱՄՆ-ը շարունակում է պնդել Դամասկոսում ներառական կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, որը չի ներառի Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին։ Օբաման կարծում է, որ ԴԱԻՇ-ին պարտության մատնելը պահանջում է նոր առաջնորդ և ներառական կառավարություն, որը կմիավորի սիրիացի ժողովրդին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։ «Դա բարդ գործընթաց կլինի»,- խոստովանել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավար:
Օբաման վստահեցրել է, որ իրենք պատրաստ են աշխատել բոլոր երկրների հետ, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի`գտնելու քաղաքական մեխանիզմ, որի շնորհիվ հնարավոր կլինի սկսել Սիրիայի նոր իշխանությունների անցման գործընթացը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել