Եվրամիությունը չի կարողանա գոյատևել առանց Ուկրաինայի. Պորոշենկո
Աշխարհ
Եվրամիությունը չի կարողանա գոյատևել առանց Ուկրաինայի, որը պետք է դառնա ԵՄ-ի անդամ, նույնիսկ եթե եվրոպացիներն իրենք դա չեն ցանկանում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Նյու Յորքում Կոլումբիական համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Նշանակություն չունի՝ եվրոպական ազգը պատրաստ է արդյոք ընդունել Ուկրաինային, թե՝ ոչ: Ես պնդում եմ, որ Եվրամիությունը չի կարող գոյատևել առանց Ուկրաինայի: Ժողովրդավարական Ուկրաինան պետք է լինի ԵՄ-ում»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի ղեկավարը պատմել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երազում է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր: Ընդսմին նա նշել է, որ Ուկրաինան ծանր ժամանակներ է ապրում և համաշխարհային հանրակցության աջակցության կարիքն ունի:
Պորոշենկոն նաև վստահություն է հայտնել, որ Կիևին մոտ ժամանակներս կհաջողվի վերադարձնել Դոնբասը և Ղրիմը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել