Քուրդ զինյալների նոր հարձակման հետևանքով 2 թուրք զինվոր է մահացել
Աշխարհ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է երկրի Յուքսեքօվա-Շեմդինլի ճանապարհահատվածին գտնվող կամուրջի վրա Քրդական բանվորական կուսակցության կողմից իրականացված նոր գործողության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները պայթեցրել են ճանապարհին դրված պայթուցիկը ռազմական զրահամեքենայի անցնելու ժամանակ:
Պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինվոր, ևս 3-ը վիրավորվել են և տարվել հիվանդանոց: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել