Ճապոնիան այս տարի 810 մլն դոլար կտրամադրի սիրիացի և իրաքցի գաղթականներին օգնելու համար
Աշխարհ
Ճապոնիան այս տարի 810 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայից և Իրաքից փախստականներին օգնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
«Մենք այսուհետև էլ օգնություն ցույց կտանք Սիրիայից և Իրաքից ժամանած գաղթականներին: Այս տարի մենք կտրամադրենք մոտավորապես 810 միլիոն դոլարի օգնություն՝ եռակի ավելի, քան անցյալ տարի»,- ասել է նա: Այդ միջոցներից, նրա խոսքով՝ 2 միլիոն դոլարը կհատկացվի Լիբանանին ցույց տրվող օգնությանը, իսկ 2,5 միլիոն դոլարն այն երկրներին, որոնք հարկադրված են ընդունելու գաղթականների զգալի մասին՝ Սերբիային և Մակեդոնիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել