Պետդեպարտամենտը 5 մլն դոլար է խոստացել ԻՊ-ի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության համար
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սեպտեմբերի 29-ին հայտարարել է 5 միլիոն դոլարի չափով վարձատրման մասին այն տեղեկատվության համար, որը թույլ կտա վերացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ֆինանսական սխեմաները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գերատեսչությունը «հայտարարել է այն տեղեկատվության համար վարձատրման մասին, որը կօգնի կասեցնել նավթի և անտիկ իրերի վաճառքը, որն օգուտ է բերում ԻՊ-ին», ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ Սիրիայից և Իրաքից ածխաջրածինների և անտիկ իրերի վաճառքի շնորհիվ «Իսլամական պետության» զինյալներն ստանում են «կայուն արժույթով միլիոնավոր դոլարներ, ինչը նրանց թույլ է տալիս ծաղր ու ծանակի ենթարկել և կեղեքել խաղաղ բնակիչներին»:
ԻՊ-ն իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը 2013-2014 թվականներին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանման ներքո գործել է առավելապես Իրաքի և Սիրիայի տարածքում:
Կենտրոնական հետախուզական վարչության գնահատումներով՝ խմբավորման թվակազմը շուրջ 30 հազար է, Իրաքի իշխանությունները հայտարարում են 200 հազարի մասին: Իսլամիստների շարքերում կան 80 պետության, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մարոկոյի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՌԴ-ի, ինչպես նաև ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքացիներ: Որոշ տվյալներով՝ այժմ զինյալները վերահսկում են Իրաքի տարածքի 40 տոկոսը և Սիրիայի տարածքի շուրջ 50 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)