Պուտինը դիմել է Դաշնության խորհրդին՝ արտասահմանում Ռուսաստանի զինուժերն օգտագործելու թուլտվության համար
Ռուսաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն առաջարկություն է ներկայացրել արտասահմանում Ռուսաստանի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին որոշում ընդունելու վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 102 հոդվածի առաջին մասի «դ» կետի հիման վրա ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդին առաջարկություն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ՌԴ Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի որոշում ընդունելու վերաբերյալ՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
2014 թվականի մարտին Պուտինը Դաշնության խորհրդին դիմում էր ներկայացրել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի զինված ուժերն օգտագործելու վերաբերյալ՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության նորմալացումը, և վերին պալատը միաձայն համաձայնել էր դրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)