Ասադը դիմել է Ռուսաստանին` ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին:
«Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Այսպիսով՝ մենք կարող ենք ասել, որ ահաբեկչության դեմ, իհարկե, պետք է պայքարել, պետք է միավորել ջանքերը՝ պահպանելով, սակայն, միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Իվանովը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել