Ռուսական կործանիչներն արդեն ավիահարվածներ են հասցնում ԻԼԻՊ-ի դիրքերին
Աշխարհ
Այսօր Ռուսաստանի նախագահ վլադիմիր Պուտինը ստացել է թույլտվություն` օգտագործելու զինված ուժերն արտերկրում: Մերձավոր Արևելքում իսլամական ահաբեկիչների դեմ պայքարում կօգտագործվի միայն մարտական ավիացիա: Այն կաջակցի Սիրիայի կառավարական բանակի ուժերին: Ավելին, պաշտոնական Դամասկոսն արդեն դիմել է օգնության. դա անհրաժեշտ պայման է, որպեսզի այդ կերպ ռուսական բանակը մասնակցի այլ պետության տարածքում պատերազմի:
Առաջին մեկնաբանությունը եկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից: Այնտեղ ասացին, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր` ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Նախագահները համաձայնության են եկել զինվորականների միջև տեղեկատվության փոխանակման շուրջ, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա ՆԱՏՕ-ի կոալիցիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև:
Ակնհայտ է, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը ճանաչել է համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի վաստակը: Փոխվում է ոչ միայն քաղաքական գործիչների հռետորաբանությունը, այլև զինվորականներինը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից հնչել են այն հայտարարությունները, որոնք դեռևս երեկ անհնարին էին թվում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել