Լավրովը խոսել է Բաշար ալ-Ասադի հետագա ճակատագրի մասին
Աշխարհ
Ռուսաստանը չի զբաղվում իշխանափոխությամբ: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հստակորեն հասկանալ է տվել միջազգային հանրությանը Սիրիայի հարցով իր դիրքորոշման մասին:
«Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք չենք զբաղվում օտարերկրյա պետությունների լեգիտիմ նախագահների ճակատագրի քննարկմամբ, իրենց առաջնորդների ճակատագիրը պետք է որոշեն համապատասխան երկրների քաղաքացիները»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ հենց այդ մասին է խոսել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել