Մոսկվան հաղթել է Վաշինգտոնին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում. ամերիկացի քաղաքական գործիչ
Աշխարհ
Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունն ԱՄՆ-ի համար ողբերգություն է դարձել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:
Նրա խոսքով՝ Ամերիկան կրկին զիջել է Ռուսաստանին արտաքին քաղաքականության մեջ:
«Ռուսաստանն այժմ բարդացնում է իրավիճակը: Եվ Ռուսաստանը կրկին հաղթել է մեզ»,- Ռոմնիի խոսքը մեջբերում է Business Insider-ը:
Քաղաքագետը նշել է նաև, որ Բարաք Օբաման, ով չի կարողացել Սիրիայի հարցով պահպանել ԱՄՆ-ի դիրքորոշումը, «ողբերգություն է դարձել երկրի արտաքին քաղաքականության համար»:
«Նրա հռետորաբանությունը հուսադրող է, սակայն արդյունքներն ահավոր հիասթափեցնող են, իսկ արտաքին քաղաքականության տեսանկյունից դա աղետալի է»,- ասել է նա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել