Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ԻՊ-ի դեմ
Աշխարհ
Ռուսաստանը կոչ է անում հակաահաբեկչական ցուցակում ներառել «Իսլամական պետություն» խմբավորումը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ԻՊ-ի հետ առևտուր են կատարում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին. փոխանցում է korrespondent.net-ը:
«Անհրաժեշտ ենք համարում նաև «Իսլամական պետությունը» ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական պատժամիջոցների ցուցակում՝ առանձին կետով»,- աղբյուրը մեջբերում է Լավրովի խոսքը:
Վերջինս ընդգծել է նաև, որ կարևորագույն խնդիրներից է ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել