Փախստականների խնդիրը գլոբալ բնույթ է ստացել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
Աշխարհը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների խոշորագույն ալիքի վկան. ավելի քան 60 մլն մարդ զրկվել է օթևանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միգրացիայի խնդրին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Փախստականների խնդիրը գլոբալ բնույթ է ստացել,- ընդգծել է նա:- Մենք պետք է այդ հիմնախնդրի լուծման մոտեցում մշակենք՝ հիմնվելով մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքի պահպանման սկզբունքների վրա»:
Պան Գի Մունի խոսքով՝ նման մոտեցում մշակելիս անհրաժեշտ է ղեկավարվել որոշակի սկզբունքներով: «Ամենագլխավորը փախստականների կյանքը պահպանելն է,- նշել է նա:- Հարկավոր է նաև թույլ չտալ խտրականություն և միատեսակ վերաբերվել թե՛ փախստականներին, թե՛ տեղահանվածներին: Բացի այդ, փախստականներին ընդունող երկրներին անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք և բաշխել պատասխանատվությունը ժամանող փախստականների ու էմիգրանտների ընդունման համար»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, որոնք զբաղվում են մարդկանց ընդհատակյա փոխադրումներով, և կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ նախապատրաստվել «այն նոր մարտահրավերներին, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել