Իտալիայում ոստիկանները փախստականների մի մեծ ճամբար են ոչնչացրել
Աշխարհ
Ֆրանսիայի հետ սահմանի վրա Իտալիայի ոստիկանությունը ցրել է փախստականների մի մեծ ճամբար: Ներգաղթյալները գիշերն անցկացրել են տեղական լողափերից մեկի վրա:
Դրա հետ մեկտեղ, փախստականներին նույնիսկ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նրանք չեն վճարել ջրի և էլեկտրաէներգիայի համար: Բացի այդ ճամբարում հակասանիտարական պայմաններ էին: Հաղորդվում է, որ 12 մարդ ձերբակալվել է: Քաղաքացիական ապաստան ստանալու համար սիրիացի փախստականներ պատրաստ են ցանկացած քայլի: Ըստ նախահաշիվների՝ ուղևորության համար նրանցից պահանջվում է ավելի քան 8 մլն եվրո: Սակայն, Եվրոպան փորձում է բոլոր միջոցներով ազատվել անկոչ հյուրերից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել