Չինաստանի հարավում երկու օրվա ընթացքում 18-րդ պայթյունն է որոտացել
Աշխարհ
Չինաստանի Լուչժոու քաղաքում տեղական ժամանակով ժամը 8:00-ին հերթական պայթյունն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել վեց հարկանի բնակելի շենքում: Կան զոհեր, տեղեկացնում է LifeNews-ը:
Վարկածներից մեկի համաձայն՝ ռումբերն ուղարկվում էին փոստով: Այժմ քաղաքի բոլոր փոստային բաժանմունքներում ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Արդեն հայտնաբերվել է 60 կասկածելի փաթեթ, տեղում աշխատում են ականազերծողները, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ դա արդեն 18-րդ պայթյունն է, որը երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել քաղաքում: Երեկ քաղաքի մարդաշատ վայրերում մի քանի ռումբեր են պայթել՝ կանգառում, շուկայում, հիվանդանոցում ու ևս մի քանի վայրերում: Ընդհանուր առմամբ, հայտնի է 7 զոհի և 50 վիրավորի մասին: Միջադեպի մանրամասները ճշտվում են:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել