ԱՄՆ-ի բնակիչներից մեկը վիճակախաղի տոմսով 301 մլն դոլարի ջեքփոթ է շահել
Աշխարհ
ԱՄՆ-ում խաղարկվել է ժողովրդականություն վայելող Powerball վիճակախաղի 301 մլն դոլարի ջեքփոթը: Այդ մասին հայտնել են խաղարկության կազմակերպիչները:
Վիճակախաղի տոմսը, որում համընկել են բոլոր վեց թվերը, ձեռք է բերվել Միչիգանի նահանգում: Հաջողակի անունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ վիճակախաղի շահած տոմսը նա գնել է լցակայաններից մեկում:
Վիճակախաղն անցկացվում է 44 նահանգներում, Կոլումբիայի համերկրային օկրուգում եւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Տոմսի գինը 2 դոլար է: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առեւտրական կետերի մոտ, որոնք «հաջողություն բերող» են համարվում, խոշոր խաղարկությունների նախաշեմին իրենց բախտը փորձել ցանկացողների երկար հերթեր են գոյանում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)